Գալիփ Էնսարիօղլու. Հայերը կոտորվել են մեր ձեռքով
Դիարբեքիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ազգությամբ քուրդ Գալիփ Էնսարիօղլուն Ստամբուլում տեղի ունեցած մի ժողովի ընթացքում, խոսելով քրդերի խնդիրների մասին, ասել է. «Որպես հասարակություն` մենք այսօր ինչ-որ չափով անցյալում կատարած մեր մեղքերի պատիժն ենք կրում: Մենք` քրդերս, այս ռեժիմի ձեռքում հայերի և մյուս այլադավանների նկատմամբ կատարվածի գործիք դարձանք: Այդ տարիներին այս հողերում ապրող բնակչության 25%-ը ոչ մահմեդականներ Էին: Հայերը կոտորվել են մեր ձեռքով»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը:
Գալիփ Էնսարիօղլուն, նշելով, որ քրդական հարցը այսօր Թուրքիայի ամենակարևոր, հրատապ լուծում պահանջող խնդիրն է, ասել է. «Եթե քրդական խնդիրը չլուծվի, այն մեծ աղետի պատճառ կդառնա: Սա արդեն ոչ միայն քրդերի, այլև Թուրքիայում ապրող յուրաքանչյուրի խնդիրն է»: