Ջուլիան Ասանժը ձերբակալված է
Բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով լոնդոնյան ոստիկանությանը, հարղոդում է սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին:
Ձերբակալության հիմք է ընդունվել շվեդական կողմի միջազգային Ինտերպոլ կազմակերպության միջոցով նոյեմբերի 20-ին արձակած հայցը:
Շվեդիայում Ասանժին մեղադրում են բռնաբարության ու սեռական ոտնձգությունների մեջ:
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունն, իր հերթին, հաղորդում է, թե ձերբակալությունը տեղի է ունեցել լոնդոնյան ժամանակով 9:30-ին: Սպասվում է, որ Լոնդոնի Վեստմինստրյան դատարանում մոտակա ժամերին կսկվեն Ասանժի գործով լսումները: