Դավութօղլուի նեոօսմանական երազանքը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան «Washington Post» թերթի լրագրողի հետ անցած շաբաթ Վաշինգտոնում ունեցած զրույցի ժամանակ պատմել է իր նեոօսմանական երազանքի մասին:
«CnnTurk» լրատվամիջոցի տեղեկացմամբ` Դավութօղլուն երազում է, որ ստեղծվի երբեևէ Օսմանյան կայսրության տարածքում գտնված երկրների միություն որտեղ առաջնորդությունը կրկին վերապահված կլինի Թուրքիային:
Նշենք, որ «WikiLeaks»-ի գաղտնազերծած ԱՄՆ պետքարտուղարության գրագրություններում Թուրքիայի արտգործանախարարը բնութագրվում էր իբրև ծայրաստիճան վտանգավոր և իսլամական նեոսմանիզմի ֆանտազիաներով տարված անձնավորություն: