Եվրախորհրդարան. Թուրքիային նոր սահմանադրություն է պետք
Հոլանդացի քրիստոնեադեմոկրատ Ռիա Օմեն-Ռուժթենի կազմած Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի նախնական զեկույցումում կոչ է արվում Անկարային նոր սահմանադրություն ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) պարբերականը: Զեկույցը վաղը քննարկվելու է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իսկ 2011-ի լիագումար նիստում դրվելու է քվեարկության:
Զեկույցում բարձրացվել են այնպիսի հարցեր ինչպիսիք են կիպրական, քրդական խնդիրները, մամուլի ազատությունը, սահմանադրական բարեփոխումները, դատաիրավական համակարգը և այլն:
Նշվում է, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր կարող է դառնալ, եթե իր սահմանադրությունը համապատասխանեցնի մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին:
Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը գրվել է 1980-ին ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալիտետի կողմից և ընդունվել 1982 թվականին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած և խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը սույն թվականի սեպտեմբերի 12-ին դրվեց հանրաքվեի և դրական արդյունք ունեցավ:
Շնորհիվ սահմանադրական այդ բարեփոխումների` Թուրքիայում արդեն կարող է գործել օմբուդսմենի ինստիտուտը, աշխատողները իրավունք կունենան գործադուլ հայտարարել, քաղաքացիական անձինք այլևս չեն դատապարտվի զինվորական դատարաններում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը