Թուրքիան պետք է վերացնի Հայաստանի ցամաքային շրջափակումը
«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը ԼՂ վերաբերյալ, ըստ ընդունված հայտարարության` «Գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում»:
Նաև կոչ է արվում Թուրքիային. «Որպես բարի կամքի դրսևորում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանձնառության ապացույց` մինչ արձանագրությունների վավերացումը վերացնել Հայաստանի ցամաքային շրջափակումը»: Հանձնաժողովը նաև «վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձևը, որով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում