Բաքուն ու Թբիլիսին վիճում են պատմական հուշահամալիրի շուրջ
Ադրբեջանի ու Վրաստանի իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ երկու պետությունների միջև սահմանի դեմարկացիայի շուրջ` Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով:
Այս մասին հաղորդում է «Новости Грузия» կայքը:
Նշենք, Դավիթ Գարեջին հին վրացական պատմամշակութային համալիրը, որը գտնվում է Վրաստանի հարավում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 565 եւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա: Այն հիմնադրվել է 6-րդ դարում եւ զբաղեցնում է 25 կմ տարածք, նրա հարյուրավոր շինություններն ու եկեղեցիները կառուցված են ժայռերի ու լեռների մեջ: Վանական համալիրի մի մասը գտնվում է վրացական կողմում, մինչդեռ որոշ հատվածներ պատկանում է Ադրբեջանին:
Ադրբեջանական կողմը մերժել է Թբիլիսիի առաջարկը համալիրի փոխարեն վերցնել հարակից այլ սահմանային շրջաններ:
Տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմի մերժումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վանական համալիրը գտնվում է ռազմավարական բարձունքի վրա և տեսադաշտ է բացում Հայաստանի հետ սահմանային հատվածի վրա: Բացի այդ ադրբեջանցի պատմաբանները պնդում են, թե պատմական հուշարձանն ունի ալբանական ծագում, և այն, ինչ կապված է ալբանականի հետ իբր իրենց է պատկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան