Ռուս փորձագետ. «Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է Ռուսաստանի վրա»
«Ազգը» ներկայացրել է ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հարցազրույցը ռուսական «Սվոբոդնայա պրեսա» պարբերականին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե հարձակումը Հայաստանի վրա նշանակու՞մ է արդյոք հարձակում Ռուսաստանի վրա, Խրամչիխինը ասել է. «Անշուշտ: Մանավանդ որ Հայաստանում գտնվող մեր ռազմաբազայում ծառայում են հիմնականում տեղացիներ, որոնք Թուրքիայի հետ վստահաբար կպատերազմեն, այստեղ արդեն առաջանում է, փաստորեն, իրավիճակ, որ Թուրքիան պատերազմում է նաև Ռուսաստանի դեմ, ինչը երբեք չի ուզենա»,- ասել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում