Վանդալիզմ Կիևում. Ադրբեջանցիները պատռել են Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների մակագրությունները
Կիևում ընթացող «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական РИА Нововсти գործակալությունը կազմակերպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի (հետխորհրդային ողջ տարածքի) լուսանկարիչների ցուցահանդես:
«Լուսագրություն» (Светопись) խորագրով ցուցահանդեսում ամենամեծ ցուցադրություններից մեկը ներկայացնում էին տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի կադրերը:
Ռուբեն Մանգասարյանի մի քանի տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերում էին Արցախին. դրանցից մեկը պատկերում է լքված գերեզման, մյուսը` խաչքար: Նշված լուսանկարների դեպքում կազմակերպիչները հստակեցրել են. «1993թ., Մարտակերտի շրջան, Հայաստան» (տես լուսանկարը):
Սակայն միջոցառման ժամանակ հայտարարված առաջին սուրճի ընդմիջումից հետո, որն անց էր կացվում ցուցադրության տարածքում, հայ լուսանկարչի գործերի մակագրությունները բավականին կոպիտ ձևով պատռվել էին, ընդ որում` միայն Արցախին վերաբերող նշված լուսանկարներից:
Ենթադրվում է, որ լուսանկարների մակագրությունները պատռել են ֆորումին մասնակցող ադրբեջանցիները:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար