ԱՆ մտադիր է 2011-ից անցնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին
Ամենայն հավանականությամբ, մինչև 2010-ի վերջ առողջապահության նախարարությունը կառավարությանը կներկայացնի պարտադիր բժշկական ապահովագրության մասին ծրագիրը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը:
Նրա խոսքով, եթե մինչև տարեվերջ ծրագրի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվեն, ապա, հաստատ, ծրագիրը կներկայացվի մինչև ընթացիկի ավարտ: «Մենք լուրջ ենք վերաբերում ուսումնասիրություններին, քան որ եթե ներդրվի հստակ չմտածված ծրագիր, ապա դրա հանդեպ քաղաքացիների, հասարակության վստահությունն արդեն շատ դժվար կլինի վերականգնել»,-ասաց Ա. Տեր-Գրիգորյանը:
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ խնդիր կա չտապալել ապահովագրական բժշկության ծրագիրը, քանի որ այն հետագայում վերականգնելը շատ ավելի դժվար է լինելու: Այդպիսի սխալներ Տեր-Գրիգորյանի խոսքով, մի քանի երկրներ կատարել են, օրինակ` Վրաստանը: Հարևան երկրում, ինչպես նշեց պաշտոնյան, ուղղակի կանգնեցրել են ապահովագրության ծառայությունը, իսկ այժմ վերսկսել են այն, սակայն այնպիսի համակարգով, որը, ըստ նրա, ՀՀ ԱՆ-ն երբեք չի կիրառի:
ԱՆ պետական առողջապահական գործակալության ղեկավարը վերջում ասաց, որ նախարարությունն այս հարցում աշխատում է Կենտրոնական բանկի հետ, որպես ապահովագրական դաշտի առաջին պատասխանատու: Նա նաև ավելացրեց, որ կամավոր ապահովագրություն կատարվում է, սակայն ոչ այն տեմպերով, որը կգոհացներ նախարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան