Քաղաքապետը մարդ է ծեծել. պաշտոնյաներին եւ նրանց կանանց հարկ է ծանոթանալ արարողակարգային տարրական գիտելիքներին
«Հայկական ժամանակը» գրում է, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Բաղրամյան 26-ից առեւանգել է ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին եւ դաժան ծեծի ենթարկել: Իսկ պատճառն այն է, որ Պլասիդո Դոմինգոյի համերգին Բեգլարյանի կինը նստել է հենց ՀՀ նախագահին կից աթոռին, ինչի իրավունքն ունեն Վեհափառը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Արամ Կանդայանը Բեգլարյանի կնոջը զգուշացրել է այդ մասին եւ ցույց տվել այն տեղը, որտեղ ըստ արարողակարգի կարող էր նստել սույն տիկինը: Վերջինս էլ բանավեճի է բռնվել, հետո բողոքել ամուսնուն, ամուսինն էլ Արամ Կանդայանի հետ իր հաշիվները պարզել է` դաժան ծեծի միջոցով: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` Բեգլարյանին մինչեւ երկուշաբթի ժամանակ է տրված` կամ հրաժարական տալ, կամ ներողություն խնդրել թե Կանդայանից, թե արարողակարգի բաժնի ողջ աշխատակազմից: Թերթը նշում է նաեւ, որ Կանդայանը բավական բարեկիրթ երիտասարդ է, եւ դժվար է հավատալ, թե կարող է երբեւէ անկիրթ պահվածք թույլ տալ:
Ըստ «Ժամանակ» թերթի էլ` Բեգլարյանը կարող էր այս քայլին դիմել` Արամ Կանդայանի հորից վրեժխնդիր լինելու համար, որովհետեւ նրա հայրը Կենտրոնի թաղապետի ընտրություններում Բեգլարյանի հիմնական մրցակիցն էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում