Ամանորյա առաջարկներ Orange-ում
«Ամանորին լավ բաները նորից են սկսվում» կարգախոսի ներքո այսօր Orange-ը մեկնարկել է իր տոնական նոր առաջարկները ձայնային ծառայությունների և ինտերնետի բաժանորդների համար:
«Ամանորը տարվա այն առանձնահատուկ շրջանն է, երբ մարդիկ ձգտում են առավել մոտ լինել միմյանց և կիսել տոնական տրամադրությունն իրար հետ: Մեր ամանորյա առաջարկներով մենք ցանկանում ենք հավելյալ հնարավորություններ տալ մեր բաժանորդներին Ամանորին նախորդող եւ տոնական օրերին ազատ կերպով շփվել մտերիմների հետ»,-ասել է Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Տոնական առաջարկի շրջանակներում մինչև հունվարի 13-ը Orange-ի «Խոսենք» և «Ամեն ամիս» ձայնային ծառայությունների բաժանորդները, ամեն անգամ հաշիվը լիցքավորելով 500 և ավելի դրամով, կստանան 5 անվճար րոպե` Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար և 55 րոպե` Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար: Ստացված անվճար րոպեները կարելի է օգտագործել մինչև 2011թ. հունվարի 13-ը: Բաժանորդները հաշիվը կարող են լիցքավորել Orange-ի 74 խանութներում, ինչպես նաև ավելի քան 7000 վաճառակետերում ողջ Հայաստանում:
Orange-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել նաև ինտերնետի բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 31-ը մեկ տարով` առաջին ամսվա բաժանորդագրությունը կստանան անվճար և ինչպես միշտ ձեռք կբերեն Ինտերնետ Հիմա մոդեմը մեկ դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա