«Այո՛, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է». ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը հաստատել է Բեգլարյանի հետ կապված լուրերը
Ցավոք միջադեպը տեղի ունեցել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված վերջին լուրերին:
Մասնավորապես նրան հարց է ուղղվել. «Մամուլը ակտիվ գրում է այն մասին, որ Երևանի քաղաքապետը իր պաշտոնական պարտականությունները կատարելու համար առևանգել ու դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակցին: Խնդրում ենք հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը»:
Պատասխանելով նշված հարցին Արմեն Արզումանյանը նշել է. «Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առևանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման