Նման վարքագիծն անընդունելի է ու անթույլատրելի. ՀՀ Նախագահը բազմիցս է ասել
«Հայաստանի նախագահը բազմիցս է իր դիրքորոշումը հայտնել նման միջադեպերի կապակցությամբ: Նման վարքագիծը անընդունելի է ու անթույլատրելի», -հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպին:
Հիշեցնենք, որ տվյալ միջադեպը ավելի վաղ Արմեն Արզումանյանը հաստատել էր նշելով. «Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման