Կ. Բեքարյան. «Տարածքներ զիջելն անհեթեթություն է»
«Республика Армении»-ն հրապարակել է քաղաքագետ Կարեն Բեքարյանի մեկնաբանությունները Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ: Կ. Բեքարյանը նշում է, որ ՀՀ նախագահը միջազգային հանրությանը հասկացրեց, որ հնարավոր չէ զիջումներ անել պատերազմին պատրաստվող երկրին: «Այսօր մենք քիչ թե շատ կարող ենք հանգիստ լինել ԼՂ խնդրի համար, բայց չպետք է մոռանանք ազատագրված տարածքների հարցը: Տարածքներ զիջելն անհեթեթություն է, եթե հաշվի առնենք, որ այդ տարածքներից գնդակոծվելու վտանգի առկայությունը: Մենք պետք է միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի ուշադրությունը սևեռենք այս կարևոր խնդրի վրա»,-ասել է փորձագետը:
Խոսելով Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման մասին` Կ. Բեքարյանը նշել է. «Հանրապետությունը վաղուց արդեն պատրաստ է նման քայլի, և այն փաստը, որ դա դեռ չի կատարվել, պայմանավորված է բացառապես բանակցային գործընթացին չխանգարելու ցանկությամբ»: Ըստ փորձագետի` ԼՂՀ-ի ճանաչումը պարտադիր չէ, որ իրականացվի միայն պատերազմի վերսկսման դեպքում. ճանաչման համար հարմար պահը կթելադրի հենց բանակցային գործընթացի տրամաբանական ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում