Ա. Աշոտյան. Հակակոռուցիոն ծրագիրը հասարակական լայն քննարկման է ներկայացվել
«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» (ԹԻ) այսօր հրապարակված` 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) աղյուսակի տվյալները, որոնցում նշվում է, թե Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական համակարգն է՝ անակնկալ չի կարելի համարել: Բանն այն է, որ այդ տվյալները համընկնում են կառավարության ձեռքի տակ եղած՝ ավելի վաղ անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին: Հատկանշական է, որ այդ ամենը հաստատում է կառավարության քաղաքականության ճիշտ ուղղությունը՝ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղելու և կարճ ժամանակում կտրուկ փոփոխություններ արձանագրելու նպատակադրմամբ»,- մեկնաբանելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» միջազգային կազմակերպության հրապարակած ցուցանիշները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այդ կապակցությամբ մշակված 2011-12 թվականների հակակոռուպցիոն ծրագիրն արդեն իսկ առաքվել է Ազգային ժողով, Հանրային խորհուրդ, քննարկվել «Ժառանգություն» կուսակցության հետ, նախարարության կոլեգիայի նիստում, ուսանողական միավորումների հետ, ինչպես նաև՝ հասարակական լայն քննարկման համար դրված է նաև ցանցում:
«Այս պահին, խնդրի կարևորության շուրջ սա լավագույն գործիքն է հասարակական կոնսենսուս ձևավորելու, և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ոչ միայն կոռուպցիոն երևույթները նվազեցնելու, այլ կրթության որակը տարբեր կրթական աստիճաններում բարձրացնելու համար»,- ընդգծեց պարոն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան