19-20-րդ դարերի հայ ճարտարապետների ցուցահանդես` Ստամբուլում
Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում «Ստամբուլը եվրոպական մշակույթի մայրաքաղաք փառատոնի շրջանակներում բացվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Ստամբուլում ապրած և գործած 40 հայ ճարտարապետների հեղինակած 100 պատմական շենք-շինությունների լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տևելու է մինչև 2012 թվականի հունվարի երկուսը: Այն կազմակերպվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և թուրքական երկու ճարտարապետական ընկերությունների համագործակցությամբ:
Թուրքական «Sabah» թերթը, անդրադառնալով հայերի թողած ճարտարապետական հարուստ ժառանգությանը, ընդգծում է նրանց նշանակալի ավանդը Ստամբուլի քաղաքային դիմագծի կերտման գործում: Ստամբուլում զբոսաշրջիկների այցելության համար պարտադիր համարվող մշակութային կոթողների մեծ մասը հեղինակել են հայ ճարտարապետները:
Օսմանյան կայսրության արքունիքի ճարտարապետներն են եղել ճարտարապետական ավանդույթներով հարուստ Բալյանների ընտանիքի ներկայացուցիչները, որոնք կառուցել ու նորոգել են հանրահայտ Թոփքափի, Բելերբեյի, Դոլմաբահչեի, Բեշիքթաշի ու Յըլդըզի պալատները: Արքունիքի պալատներից բացի, Բալյանները Ստամբուլում կառուցել են նաև տասնյակ մզկիթներ ու եկեղեցիներ, հասարակական շինություններ ու գործարաններ, որոնց զգալի մասն այժմ պետական պահպանությանն է հանձնված` որպես առաջնային մշակութային ժառանգություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները