Միջազգային շուկաներում ցորենի գինը կրկին աճում է
Նախորդ աշխատանքային շաբաթվա սկզբում միջազգային շուկաներում, մասնավորապես ցորենի շուկայում, ոչ մի աշխուժություն չէր նկատվում: Սակայն վիճակը փոխվեց, երբ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը հրապարակեց տնտեսական վերլուծության հերթական հաշվետվությունը: Այս մասին հայտնում է Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
Գյուղատնտեսության մեջ, եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ, օրինակ Չիկագոյում, Միննեապոլիսում և Դալլասում նկատվում է հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի ծավալների աճ, իսկ գյուղատնտեսական արտադրանքի գներն էլ աճում են՝ ավելացնելով գյուղատնտեսների եկամուտները:
Հենց այս նորությունն էլ միջազգային շուկաներում հիմք դարձան ցորենի գնի կտրուկ աճի համար, արդյունքում դեկտեմբերի 1-ից մինչ օրս ցորենի գինն ավելացել է 13.8%-ով. (1 բուշելը 7,87 դոլար):
Ի դեպ, ցորենի գնի աճի համար կար ևս մի նախադրյալ՝ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալները:
Դրանց համաձայն, նոյեմբերին գրանցվել էր ցորենի արտադրության դեֆիցիտ, որը կազմել էր 172,51 մլն տոննա: Այս տարի դեֆիցիտի հիմնական պատճառը Ղազախստանում (35,29%), Ռուսաստանում (31,93%), Ուկրաինայում (18,66%), Մառոկոյում (23,08%), Կանադայում (17,31%) և ԱՄՆ –ում (6,35%) արտադրության ծավալների կրճատումն էր:
Նշենք, որ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը հրապարակեց տնտեսական վերլուծության հերթական հաշվետվությունում նշվում է, որ 12 ֆեդերալ նահանգների տվյալներով տնտեսությունը շարունակում է վերականգնվել ստաբիլ տեմպերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա