«Լուժկովի էֆեկտը»
Այս վերնագրով «168 ժամը» անդրադառնում է քաղաքապետի հրաժարականին եւ գրում. «Իրականում Սերժ Սարգսյանը ոչ թե պաշտպանեց իր աշխատակազմի ներկայացուցչին` զոհաբերելով քաղաքական թիմի անդամին, ինչպես երեկ փորձ էր արվում ներկայացնել ոմանց կողմից, այլ ցույց տվեց, որ ամեն ինչ սահման ունի…Անկախ ամեն ինչից` տեղի ունեցածն առնվազն զսպող նշանակություն է ունենալու մյուս` իրենց ամենակարող զգացող պաշտոնյաների ու իշխանավորների համար»:
Թերթը նաեւ գրում է, որ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան կողքին շրջանառվում են նաև քաղաքապետի այլ թեկնածուների անուններ, մասնավորաբար` «Հայռուսգազարդ»-ի Կարեն Կարապետյանի և Դերենիկ Դումանյանի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում