Կրթական նյութեր դպրոցականներին թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկելու համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր ներկայացրեց նոր կրթական նյութեր, որոնք մշակվել են Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով 15-17 տարեկան դպրոցականներին իրազեկել մարդկանց թրաֆիքինգի վտանգների մասին։
«Նոր առարկայական ծրագիրը մշակվել է ազգային փորձագիտական խմբի կողմից, որի կազմում եղել են մանկավարժներ, իրավագետ, հոգեբան և սոցիոլոգ։ Աշխատանքների արդյունքում պատրաստվել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ձեռնարկ ուսուցիչների ու աշակերտների համար, տեղեկատու գրքույկ ծնողների համար ու իրազեկման բարձրացմանն ուղղված հրապարակային գոպծունեության նյութեր՝ պաստառներ և սոցիալական գովազդ»,- նշեց ուսումնաօժանդակ ձեռնարկի կազմման աշխատանքային խմբի փորձագետ Սերոբ Պետրոսյանը։
Նախքան ուսումնաօժանդակ ձեռնարկի ներդրումը երկրի բոլոր դպրոցներում՝ 2009 թվականին այն փորձարկվել է 18 դպրոցներում, ապա իրականացվել է ուսուցիչների համապատասխան վերապատրաստում, որին մասնակցել են 1500 ուսուցիչներ 1420 հանրակրթական դպրոցներից ու 200 դասախոսներ միջին մասնագիտական կրթօջախներից։
ՄՄԿ Հայաստանի գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանն իր խոսքում կոչ արեց բոլոր ուսուցիչներին իրենց աշխատանքներին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, քանի որ իրենց դերը աշակերտների կրթության և իրազեկման հարցում ունի հանրային կարևորություն և նշանակությունն։
«ՄՄԿ ողջունում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ամուր համագործակցությունը, որը կարևոր էր նոր ուսումնաօժանդակ ձեռնարկի ձևավորման հարցում և պատրաստ է շարունակել աջակցությունը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման նպատակով հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված կրթական աշխատանքներին»,- ասաց ՄՄԿ Հայաստանի գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը։
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հավանություն է տվել ուսուցչի ու աշակերտի ձեռնարկներին և արտոնել դրանց կիրառումը դպրոցներում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան