Թուրքիան պատասխանատվություն է կրում Իրանի պաշտպանության փոխնախարարի առևանգման գործում. Զիբա Ահմադի
Այսօր առավոտյան Իրանում Թուրքիայի դեսպանության առջև Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզա Ասգարիի առևանգման 4-րդ տարելիցի կապակցությամբ վերջինիս ընտանիքի անդամներն ու հարազատները բողոքի ցույց են կազմակերպել:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը:
«Մենք մեր բողոքը ենք ներկայացնում Թուրքիայի դեսպան Օմիթ Յարդիմին և պահանջում, որպեսզի Թուրքիայի կառավարությունը լուրջ հետաքննություն իրականացնի, Թուրքիան պատասխանատվություն է կրում փաստի առնչությամբ և պահանջում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխան տրվի առևանգված ամուսնուս ճագատագրի վերաբերյալ»,- նշել է Ալի Ռեզա Ասգարիի կինը` Զիբա Ահմադին:
«Թուրքիայի հատուկ ծառայությունները պետք է որ տեղեկացված լինեին առևանգման մասին և իրենք էլ օգնել են Իսրայելին այդ հարցում և մենք վստահ ենք, Թուրքիայի հատուկ ծառայություններն իրենց մասնակցությունն ունեցել են այդ գործում: Ստույգ տեղեկություններ ունենք, որ ամուսնուս առևանգել են Ստամբուլ քաղաքում»,- նշել է Ասգարիի կինը:
Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը Թուրքիա էր մեկնել 2006թ. դեկտեմբերի 7-ին: Վերջին անգամ նա հարազատների հետ խոսել է դեկտեմբերի 8-ին, իսկ ամսի 9-ին` «Ջիլան» հյուրանոցից անհետ կորել է: