Ադրբեջանում արգելել են գլխաշոր կրել հանրակրթական հաստատություններում
Ադրբեջանի կրթության նախարարության առջև հազարավոր ցուցարարներ կազմակերպել են բողոքի ակցիա:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, բողոքի հիմնական պատճառն այն է, որ կրթության նախարարությունը պաշտոնապես արգելել է դպրոցներում կրել կրոնական գլխոշոր (հիջաբ): Իսկ այն ուսանողուհիները ովքեր դպրոց են հաճախում գլխաշորով ուղղակի արգելում են մտնել դպրոց: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հարգել իրենց կրթություն ստանալու իրավունքները:
Ամեն դեպքում կարելի է հասկանալ եվրոպական արժեքներին ինտեգրման ձգումներ ունեցող ադրբեջանական կառավարության նմանատիպ որոշմումը, սակայն մյուս կողմից իսլամը որպես պետական կրոն հռչակած երկիրը չի հարգում իր իսկ կրոնական սովորույթները, այս պարագայում գլխաշորերի կրումը կրթական հաստատություններում:
Ինչ է ստացվում: Ստացվում է, պետական մակարդակի որոշումները ուղղակի հակասության մեջ են մտնում կրոնական արժեքների հետ: Այլ կերպ ասած, ադրբեջանցի աշակերտուհիներն ունեն ընտրության երկու հնարավորություն. Կամ պետք է կրեն գլխաշոր ու մնան անգրագետ, կամ հանեն գլխաշորը, որն նաև իրենց դեպքում պատվի հարց է, ու ստանա կրթություն: