Ինչի՞ց էր ծնվել Գ. Բեգլարյանի ատելությունը
«Ազգն» անդրադարձել է Բեգլարյանի արարքի պատճառներին` հիշեցնելով վերջինիս կողմից ծեծված Արամ Կանդայանի արմատները: «Արամ Կանդայանը բնիկ երեւանցի է, երեւանյան էլիտայի տոհմիկ ներկայացուցիչ: Նրա հայրը (եւ այդ մասին շատ լավ գիտեր պրն Բեգլարյանը) երկար տարիներ գլխավորել է Մյասնիկյանի շրջգործկոմը (այսօրվա պատկերացումներով` Կենտրոնի թաղապետարանը): Նրա մասին ասում էին` մտավորական, հիանալի տնտեսվար եւ տաղանդավոր կազմակերպիչ, իսկական հայրենասեր ու իր քաղաքի նվիրյալ... Մեր մայրաքաղաքի համար նա արել է այն, ինչի մասին Գագիկ Բեգլարյանը երազել միայն կարող էր:
Գագիկ Բեգլարյանն ատում էր մարդկանց այդ տեսակը, քանզի ինքն այդպիսին չէ: Այսօրվա մեր քաղաքական էլիտայում այդպիսիք քիչ կան: Հետանկախացման տարիների քաոսն արմատախիլ արեց այդ տեսակը մեր քաղաքական երկնակամարում: Առաջացած վակուումը լցրեցին հեղափոխության ալիքի վրա բարձրացած շարիկովները: Նրանք էլ, թեկուզ ժամանակավորապես, բայց իրենց տեր հռչակեցին երկրին:
…Այնպես որ, Կանդայանի ծեծով սկիզբ առած գործընթացն ընդամենը տեսակների պատերազմ է: Այն սկսվել է հեռավոր 90-ականների սկզբին ու փոփոխական հաջողությամբ դեռ շարունակվում է: Ինչ-որ պահի շարիկովները կարողացան հաղթանակ արձանագրել: Բայց դա ընդամենը պահ է, որ, հուսանք, շուտով կանցնի, ու անվերադարձ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում