Թուրք ընտանիքի զավակն անվանակոչվել է Հրանտ` ի պատիվ Դինքի
Թուրքիայի Հաքքարի նահանգում ապրող Օլմեզների ընտանիքը նորածին երեխայի անունը դրել է Հրանտ` այդ կերպ արտահայտելով իր հարգանքը 2007 թվականի հունվարի 19-ին դաժանաբար սպանված «Ագօս» շաբաթաթերթի խմբագրապետ, ազգությամբ հայ Հրանտ Դինքի նկատմամբ:
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի փոխամցամբ` երեք զավակների հայր Զեքի Օլմեզն ասել է. «Հրանտ Դինքի սպանությունը մեզ շատ վշտացրեց: Նրան շատ էինք սիրում: Եվ քանի որ մեր ազգանունն Օլմեզ է (թուրքերենից թարգմանաբար նշանակում է «անմահ»), որոշեցինք այդպես անմահացնել Հրանտին»: