ԱՄՆ-ում կներկայացվի ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարական դպրոցում կայանալու է «Աղետ, ազգային սպանություն» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին: Ֆիլմի հիմքում Գերմանիայի արտգործնախարարության արխիվներում պահվող փաստաթղթերն ու ականատեսների վկայություններով գրառումներն են, որոնք 90 տարի անց հրապարակվել են: Պրեմիերայից հետո հանդիսատեսները կկարողանան զրուցել ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրեդլերի և «Լիբանանի սիրիալեզու լիգայի» (Syriac League of Lebanon) նախագահ Հաբիբ Աֆրամի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին