Ոչ ոք չպետք է մտածի, թե ինքը բարձր է կանգնած օրենքից եւ պետական արարողակարգից
«Հայոց աշխարհը» թվարկում է, թե ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակ ինչ բնույթի «դետեկտիվ ենթադրություններ» առաջ քաշվեցին. Երեւանի նախկին քաղաքապետի ճամբարափոխություն, երկրի նախկին նախագահին աջակցելու հավանականություն, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յու. Լուժկովի «տնտեսական կայսրությանը» հասցված հարվածի մասին ֆանտաստիկ դատողություններ, «Պզոյի» հետ Հայաստանի իշխանությունների ունեցած կապերի քողարկման փորձ եւ այլն, եւ այլն:
«Հարց է առաջանում. եթե այս «հանճարեղ մառազմներից» թեկուզ մեկը ճիշտ է, ապա ինչո՞ւ էր Երեւանի նախկին քաղաքապետը նման անզգուշություն դրսեւորում: Չէ՞ որ նա միանգամայն գիտակից մարդ է, հասկանում է, որ եթե իշխանությունները իր դեմ «ատամ ունեն», ապա չի կարելի բռնությամբ հակադարձել նախագահականի արարողակարգի բաժնի աշխատակցի միանգամայն քաղաքավարի խնդրանքին:
Միանշանակ է, որ տեղի ունեցածը որեւէ «հետին» քաղաքական ենթատեքստ չունի: Ընդհակառակը միայն սեփական անպատժելիության մասին համոզմունքը կարող էր բարձր պաշտոնյային դարձնել այդ աստիճանի սանձարձակ: Եվ միայն նման համոզմունքը կոտրելու, անպատժելիության գաղափարը ջնջելու համար արժեր պաշտոնանկ անել Երեւանի քաղաքապետին, որպեսզի այլեւս ոչ ոք չմտածի, թե ինքը բարձր է կանգնած օրենքից եւ պետական արարողակարգից:
Ժամանակն է, որ բոլորս հասկանանք կատարվածի բուն իմաստը եւ գիտակցենք, որ չի կարելի «սեւ ակնոցով» նայել Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Եվ եթե չափը կորցրած քաղաքապետը պաշտոնանկ է արվում, ապա մնում է միայն բավարարվածություն ապրել, փոքր-ինչ վերականգնել հավատը արդարության հանդեպ ու ակնկալել, որ այսուհետեւ եւս նմանօրինակ միջադեպերի կրկնության պարագայում անխուսափելիորեն կհետեւի պատիժը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում