ԲՀԿ-ն քաղաքապետի թեկնածություն չի առաջադրի
«Հրապարակի» հետ զրույցում ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանն ասել է, որ իրենք քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու: Ըստ թերթի` Տարոն Մարգարյանը քաղաքապետի թույլ թեկնածու է համարվում, եւ առավել շատ շրջանառվում են «Հայռուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանի ու առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանի անունները: Թերթը նաեւ գրում է, որ երեկ կեսօրին քաղաքապետարանում հավաքվել են վարչական շրջանների ղեկավարները եւ ջերմ ու սրտառուչ մթնոլորտում հրաժեշտ տվել քաղաքապետին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում