Ղարաբաղյան խնդրի ուժային լուծումն անընդունելի է
«Իրավունք»-ը ներկայացրել է հարցազրույց Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Եվգենի Կոժոկինի հետ: Անդրադառնալով ԼՂ հարցի ուժային լուծման հնարավորության վերաբերյալ հնչող հայտարարություններին` Ե. Կոժոկինը նշել է «Նմանատիպ հայտարարություններն առաջին անգամ չեն հնչում, բայց շատ կարևոր է, որպեսզի այդ հայտարարությունները չստեղծեն հոգեբանական մի վիճակ, երբ քաղաքական գործիչները չեն կարողանա կանգ առնել:
Ոչ մի դեպքում չի կարելի ղարաբաղյան հարցն ուժային ճանապարհով լուծելու նույնիսկ չնչին քայլ կատարել, քանի որ ռազմական գործողությունները կարող են միանգամայն անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք չափազանց շահագրգռված ենք կայուն Հայաստանի պահպանմամբ, կայուն Ադրբեջանի պահպանմամբ, և որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի միայն բանակցությունների սեղանի շուրջ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում