Կանցկացվի՞ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը Հայաստանում
Հայաստանը դեռևս որոշում չի կայացրել` «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը Հայաստանում անցկացնելու հայտ կներկայացնի, թե ոչ: Այս մասին ասուլիսում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Մինչ օրս հայտ չենք ներկայացրել, չգիտեմ` կներկայացնենք, թե ոչ: Բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր: Մենք դեռ կտեսնենք` արդյոք մեր ուժերը բավարարում են, թե ոչ»,- նշեց նա:
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը մինչև տերեվերջ է, սակայն, ըստ Ա. Հարությունյանի, հնարավոր է, որ ժամկետը երկարաձգվի:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը: Սակայն, եթե մեծերի «Եվրատեսիլի» դեպքում պարտադիր է, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվի հաղթող երկրում, «Մանկական Եվրատեսիլի» դեպքում պարտադիր չէ: Այն երկիրը, ով ցանկանում է, որ մրցույթն անցկացվի իր երկրում, պետք է հայտ ներկայացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին