«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը կներկայացնի Էմմին
Հանրային հեռուստաընկերության գեղարվեսական խորհրդի որոշմամբ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Մենք մի օր առաջ որոշում կայացրեցինք անցկացնել ոչ թե երգչի, այլ երգի մրցույթ: Որոշեցինք առաջարկել, խնդրել Էմմիին, որ ներկայացնի Հայաստանը: Նա համաձայնվեց»,- ասաց Ա. Հարությունյանը:
Իսկ թե ինչու են ընտրել հենց Էմմին, ասաց, որ երգչուհին վաղուց էր պատրաստ գնալ ու ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվանից հայտարարում են երգի մրցույթ, որին կարող են մասնակցել ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանացի կոմպոզիտորներ: «Երգերը ստանալուց հետո մեր գեղարվեստական խուրհուրդը կընտրի նրանք, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին ու կներկայացնի հեռուստադիտողի դատին, ով էլ կընտրի երգը»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը:
Ասուլիսին ներկա Էմմից լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած տարվա դեպքերից հետո ինչպե՞ս է համաձայնվել մասնակցել, չէ՞ որ հայտարարել էր, որ վիրավորված է, նա ասաց. «Այո, վիրավորված եմ եղել, բայց եթե այսօր այստեղ եմ, ելույթ եմ ունենում, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ: Երբ խոսքը գնում է հայրենիքի մասին, մոռանում ենք ամեն ինչ, ինչ եղել է: Այնտեղ ես ներկայացնելու եմ եռագույն դրոշը»:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Եվա Ռիվասը: Նախընտրական փուլի քվեարկության արդյունքներից դժգոհ Էմմիի մայրը և պրոդյուսերը` Նադեժդա Սարգսյանը, հայտարարել էր, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները, սակայն այդպես էլ որևէ քայլի չէր դիմել:
«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է գերմանական Դյուսելդորֆ քաղաքում` մայիսի 10-14-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին