102-ամյա կինոռեժիսորը ներկայացրել է իր նոր ֆիլմը
Աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը` պորտուգալացի Մանուել դե Օլիվեյրան, ով իր 102-ամյակը կնշի հաջորդ շաբաթ, ներկայացրել է իր հերթական ֆիլմը: «Հարկավոր է ամբողջ կյանքում աշխատել, մինչև վերջին պահը. մարդը մահանում է, երբ հանգստանում է ու գնում թոշակի»,- ասել է ռեժիսորը, ապա շարունակել, որ իր գլխում դեռ բազմաթիվ նախագծեր կան:
80-ամյա իր կարիերայի ընթացքում նկարահանել է մոտ 5 տասնյակ լիամետրաժ, գեղարվեստական, վավերագրական ֆիլմեր: Նրա վերջին լիամետրաժ ֆիլմը` «Անժելիկայի տարօրինակ դեպքը», ներկայացվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնում:
Իր կյանքի ընթացքում նա, ում այսօր անվանում են «համաշխարհային հեղինակային կինոյի նահապետ», ստացել է ավելի քան 30 մրցանակ, բազմաթիվ անգամներ եղել է Կաննի ու Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները