Չեխիան ու Սլովակիան մտադիր են միասնական առաջնություն անցկացնել
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ չի ընդդիմանա Չեխիայի ու Սլովակիայի ֆուտբոլային միասնական առաջնության ստեղծմանը: Այս մասին հայտնում է AP գործակալությունը: Նշված երկրների ֆեդերացիաները նման առաջարկով ՈՒԵՖԱ-ին դիմել են այս տարի:
Չնայած այն բանին, որ այսպիսի միավորումն ՈՒԵՖԱ-ի կանոններով արգելված է, ֆուտբոլային պաշտոնյան նշել է, որ իր դիրքորոշումը դրական է: Սակայն, Պլատինիի խոսքերով, նախագիծը պետք է լրջորեն ուսումնասիրվի և մշակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան