Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում նկարահանված «Այստեղ» ամերիկյան ֆիլմը` «Սանդես» կինոփառատոնում
Ամերիկյան «Սանդես» անկախ կինոյի փառատոնի կազմակերպիչները հայտարարել է այն ֆիլմերի անունները, որոնք հավակնում են մրցանակի: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 16 խաղարկային ֆիլմ ԱՄՆ-ից, 14 խաղարկային և 12 վավերագրական ֆիլմ` ամբողջ աշխարհից:
Այս մասին տեղեկացանք «Գազետա.ռու»-ից:
Ամերիկյան ֆիլմերից մրցութային ծրագրում ներառված է նաև ռեժիսոր ու սցենարի համահեղինակ Բրադեն Քինգի «Այստեղ» («HERE») ֆիլմը, որն առաջին ամերիկյան լիամետրաժ խաղարկային ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«HERE» դրամատիկ, բնության տեսարաններով լեցուն ճանապարհի ֆիլմ է, որը բուռն ռոմանտիկ փոխհարաբերության դեպքերի ծավալումն է ամերիկացի արբանյակային քարտեզագրող ինժեների և գեղարվեստական լուսանկարիչ տարագիր հայուհու միջև, ովքեր պահի մղումով որոշում են միասին ճամփորդել չքարտեզագրված տարածքով: Գլխավոր դերակատար Վիլ Շեփարդը և Գադարինե Նաջարյանը շարժվում են Հայաստանով և նրա ուշագրավ բնության ատեսարաններով` լուսանկարելով, չափելով ու վերապրելով ճամփորդությունն իրենց ուրույն ձևերով և, վերջապես, նայելով մեկը մյուսի աչքերով: Նրանց ճամփորդությունը տանում է երկրով մեկ` Լոռվա մարզից մինչև Իրանի սահմանը, և, վերջապես, դիվանագիտորեն չսահմանված Լեռնային Ղարաբաղի շրջան: Այստեղ է, որ նրանք ստիպված են առճակատվել իրենց խորացող հարաբերության և յուրաքանչյուրի համար դրա բարձրացրած բարդ հարցերի առջև: Երբ նրանց ճամփորդությունը մոտենում է ավարտին, յուրաքանչյուրը պիտի մնա իր ուղևորությունից ստացած եզրահանգումների հետ և պիտի որոշի, թե ուր գնա «HERE»-ից:
Նշենք, որ փառատոնը տեղի է ունենալու հունվարի 20-30-ը: Փառատոնի հիմնական նպատակն է ` հանրությանը ուշադրությունը հրավիրել քիչ բյուջով նկարահանված, ոչ այնքան հայտնի ռեժիսորների ֆիլմերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները