Ալեքսանդր Իսկանդարյան. Լեռնային Ղարաբաղը հայ քաղաքական ինքնության անքակտելի մասն է

Թուրքական ազդեցիկ «Թըրքիշ ուիքլի» ամսագիրը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դիրքորոշման մասին բացառիկ հարցազրույց է վերցրել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք նշված հարցազրույցն ամբողջությամբ:

Եթե նկատի ունենանք Սարգսյանի պաշտոնավարման շրջանը, Լեռնային Ղարաբաղի հարցի առումով էական շեղում կա՞նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից:

Ոչ, քաղաքականությունը շատ նման է: Իհարկե, կան որոշ փոփոխություններ` պայմանավորված արտաքին գործոնների փոփոխությամբ, այնպիսիք ինչպիսիք են հնգօրյա ռուս-վրացական պատերազմը, հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացը, գործընթացում Ռուսաստանի դերը և այլն: Բայցևայնպես, Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից հետո հայ քաղաքական էլիտայի դիրքորոշումն էական փոփոխություն չի կրել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը չի համաձայնի որևէ լուծման, որը չի բավարարում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ չպետք է դուրս մնա բանակցային գործընթացից: Այն նաև հավատարիմ է այն սկզբունքներին, որոնց վրա Մինսկի խումբը հիմնում է բանակցությունները: Դրանք միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներն են. ժողովուրդների ինքնորոշումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և հակամարտությունների լուծման ժամանակ ուժի բացառումը:

Մենք գիտենք, որ Հայաստանը գլխավորապես Ռուսաստանի ազդեցության ներքո է` ինչպես տնտեսապես, այնպես էլ` ռազմական տեսանկյունից: Ճի՞շտ է դա, թե` ոչ: Հայաստանում դրան լիակատար հանրային աջակցություն ցուցաբերվո՞ւմ է:

Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը Եվրոպական միությունն է, մասնավորապես` Գերմանիան: Հայաստանը մի շարք եվրոպական կառույցների անդամ է` ներառյալ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն: Իրականում ԵԱՀԿ-ն միայն եվրոպական կառույց չէ: Հայաստանն ընդգրկված է Եվրոպական միության հարևանության նախագծերում. Եվրոպական հարևանության քաղաքականություն, իսկ այսօր նաև` Արևելյան գործընկերություն ծրագիրը, որտեղ Ռուսաստանն ընդգրկված չէ: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիր է իրականացնում, մեր զինծառայողները գտնվում են Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում: Հայաստանը հնարավոր ամեն ինչ անում է տարբեր երկրների հետ լավագույնս համագործակցելու համար, դա մենք մեր քաղաքական բառապաշարում անվանում ենք «փոխլրացման»` «կոմպլեմենտար» քաղաքականություն: Օրինակ մեր հյուսիսային հարևանի` Վրաստանի քաղաքականությունն այլ է. նրա դեպքում արևմտամետությունը ենթադրում է հակառուսականություն, իսկ ռուսամետությունը` հակաարևմտականություն: Մինչդեռ Հայաստանը փորձում է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ` ներառյալ նրանց, ովքեր միմյանց հետ խնդիրներ ունեն. Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի ու Վրաստանի, թե Ռուսաստանի և թե ԱՄՆ-ի հետ: Դա հեշտ չէ: հայտնի պատճառներով մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանը փորձում է իրականացնել փոխլրացման իր քաղաքականությունը, երբ դա հնարավոր է:

Իսկ ինչպես է ազդում Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանության փոփոխության վրա:

Լեռնային Ղարաբաղի հարցը հայկական քաղաքականության առանցքային հարցերից մեկն է: Իրականում, կարծում եմ, դա Հայաստանի արտաքին քաղաքականության կենտրոնական հարցն է: Բացի այդ, այն առանցքային հարց է ներքին քաղաքականության մեջ, քանի որ Լեռնային Ղարաբաղը հայ քաղաքական ինքնության անքակտելի մասն է: Ղարաբաղում ապրող մարդիկ Հայաստանի քաղաքացի չեն, բայց նրանք էթնիկ հայեր են: Դա նույնը չէ, ինչ ադրբեջանցիների ու թուրքերի դեպքում, որոնք երկուսն էլ թյուրքական ազգեր են, բայց հսկայական տարբերություններ ունեն, օրինակ, կրոնական առումով, ազերիների մեծ մասը շիա մահմեդական է, այլ ոչ` սունի, լեզվական առումով` ադրբեջաներենը մոտ է թուրքերենին, բայց նույնը չէ: Մինչդեռ ղարաբաղում ապրող հայերը խոսում են նույն լեզվով, ինչ Հայաստանի հայերը, ունեն նույն կրոնը, մշակույթը և այլն: Հայերի համար Լեռնային Ղարաբաղը միայն տարածք չէ, այն այնտեղ ապրող հայերի անվտանգության ու գոյատևման հարցն է, այնպես որ դա չափազանց կարևոր է:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Հայաստանում ուժեղ սոցիալական աջակցություն ուներ, Լեռնային Ղարբաղի հարցը լուծելու հարցում համաձայն էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ, բայց դա իր նախագահությունն արժեցավ: Ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարելի է ակնկալել, եթե Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության, ու ինչպե՞ս կազդի նրա վերադարձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Ես չեմ կարծում, որ սա անհատների խնդիր է: 1998 թվականին հրապարակված հոդվածում Տեր-Պետրոսյանը քննարկում էր Ադրբեջանի հետ հնարավոր փոխզիջումներն, ու իսկապես մի քանի օր անց իր պաշտոնը կորցրեց: Դա հստակ ազդակ էր ապագայի առաջնորդներին, և ես չեմ հավատում, որ Հայաստանի որևէ նախագահ երբևէ նման բան կանի` անկախ նրանից` ցանկանո՞ւմ է դա, թե ոչ: Դա առանձին առաջնորդների խնդիրը չէ. ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց կարևոր է հասարակության համար: Ես չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը կրկին իշխանության կգա. ներքին քաղաքականության տեսանկյունից դա անհավանական է: Եվ եթե անգամ տեսականորեն նա գա իշխանության, չի կարող որևէ նշանակալից փոփոխություն մտցնել, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը հասարակության վերաբերմունքն այնպիսին չէ, որ մեկ մարդ կարողանա փոխել այն: Անգամ Ադրբեջանում, որը շատ ավելի ոչ ժողովրդավարական է, քան Հայաստանը, նախագահն ամենազոր չէ: Կան բաներ, որոնց դեպքում ղեկավարը միայնակ որոշում կայացնել չի կարող, անգամ այնպիսի երկրում, որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն: Եթե Իլհամ Ալիևը հանկարծ որոշի Լեռնային Ղարաբաղը զիջել հայերին, կամ նման մի բան, նա չի կարող, քանի որ հասարակությունն ու էլիտան այդ որոշումը չեն ընդունի: Ես համոզված եմ, որ Հայաստանում կամ Ադրբեջանում առաջնորդների փոփոխությունը չի ազդի ընդհանուր իրավիճակի վրա: Այն չափազանց բարդ է:

Եվ վերջին հարցը: Մենք կցանկանայինք լսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարճաժամկետ սցենարների մասին Ձեր կարծիքը, ինչպես արտահայտել էիք կոնֆերանսում: Դուք հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ տեսնո՞ւմ եք` երկարաժամկետ կամ կարճաժամկետում հեռանկարում:

Կարճաժամկետ հատվածում, ես միանգամայն համոզված եմ, որ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին ներկայումս է: Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին` ես քաղաքագետ եմ, այլ ոչ` մարգարե: Ես չեմ կարող կանխագուշակել` ինչ կլինի 30 տարի անց: Ես մի բան գիտեմ` 30 կամ 40 տարի անց ինչ-որ բան փոխելու համար անհրաժեշտ է փոխել ընդհանուր իրավիճակը և մթնոլորտը: Առաջին հերթին` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հասարակությունների ընկալումները պետք է փոխվեն: Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը գիտեն, որ Ադրբեջանում հայեր չեն ապրում, մինչդեռ նախկինում Ղարաբաղից դուրս Ադրբեջանում ապրում էր երկու անգամ ավելի հայ, քան բուն Ղարաբաղում: Պատերազմի ժամանակ հետխորհրդային Ադրբեջանի բոլոր հայերը բռնի տեղահանվեցին, իսկ այժմ էլ Ադրբեջանի նախագահը նոր պատերազմով է սպառնում: Այս մթնոլորտում կարգավորում հնարավոր չէ, իսկ բանակցություններն անիմաստ են: Հնարավոր է ապագայում ինչ-որ նոր ուղի գտնվի` տարածաշրջանում ապրելու ու խնդիրը կարգավորելու համար: Երբ և ինչպես` ես դա չգիտեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}