Կրեդիտային համակարգով կգնահատվեն նաև դասախոսները
Երևանի պեատական համալսարանում 2011 թվականից կրեդիտային համակարգով կգնահատվեն նաև դասախոսները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը նշեց, որ, առաջնորդվելով ԵՊՀ 2010 - 2014 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով, ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է ընդունել բարելավել դասախոսական կազմը` որակի հավաստման միջազգային չափանիշներին համապատասխան:
Նրա խոսքով, որոշման համաձայն 2011-2012 ուսումնական տարվանից դասախոսների որակավորման բարձրացման ծրագիրը կկազմակերպվի կրեդիտային համակարգով:
Ժասմեն Աղասյանը հայտնեց, որոշման համաձայն ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությանը արդեն մշակել է կրեդիտային համակարգով դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը:
Նա նշեց, որ ԵՊՀ-ում անցած տարիներին իրականացվել է դասախոսների որակավորման բարձրացման կրթական ծրագիր, սակայն 2011 թվականից իրականացվելու է կրթագիտական ծրագիր, որի նպատակն է խթանել դասախոսների գիտական աշխատանքը:
Նրա խոսքով, դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիր շրջանակներում դասախասները վերապատրաստվելու են մասնագիտական առարկայից, դասընթացներ են անցնելու օտար լեզվից, ուսուցանվելու է նաև համակարգչային գիտելիքներ: «Համալսարանը այսօր ունի դասախասներ, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաներին շատ լավ են տիրապետում, ցավոք, կան մի շարք դասախասներ, որոնք ընդհանրապես չեն տիրապետում համակարգչային գիտելինքների»,- ասաց նա:
Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետը հայտնեց, որ անցած տարիներին որակավորման բարձրացման ծրագրի ընթացքում դասախոսները կրեդիտներով չեն գնահատվել:
Նրա խոսքով, դասախոսների վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է 5 տարվա ընթացքում, որի ժամանակ դասախոսները գնահատվելու են կրեդիտային համակարգով:
Ժ. Աղասյանը նշեց, որ դասախոսների վերապատրաստաման ծրագրի նպատակն այն է, որ նրանք կարողանան լսարան տանել նոր գիտելիքներ:
«Այս ծրագիր նաև նպատակն ունի խթանել դասախասի և կրթական ու գիտական նախաձեռնությունը: Մենք ցանկանում ենք, որ դասախսներն անընդհատ իրենց վրա աշխատեն`ծանոթանան իրենց մասնագիտական ոլորտի նորություններին»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան