Pink Floyd խմբի կիթառահար Դեվիդ Գիլմորի որդին ձերբակալվել է
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է հանրահայտ Pink Floyd խմբի կիթառահար Դեվիդ Գիլմորի որդուն` Միացյալ Թագավորության պետական դրոշը վնասելու փորձ անելու մեղադրանքով: Դրոշը եղել է ազատամարտերի հերոս Կենոտաֆի հուշարձանի վրա, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել անգլիական Սասսեկս դքսությունում: Նկարների վրա հստակ երևում է` ինչպես է Չարլին թռչում, բռնում դրոշը և կախվում դրանից: Եվ այդ ամենը հրապարակվում է բոլոր լրատվամիջոցներում:
Այնուհետև Չարլի Գիլմորը բրիտանացիներից հրապարակային ներողություն է խնդրում` կատարվածի համար: «Ես ուզում եմ ներողություն խնդրել դաժան վիրավորանքի համար, և այն բանի համար, որ իմ պահվածքով բազմաթիվ բրիտանացիների եմ վիրավորել: Ես մեծ ամոթ եմ զգում», -հայտարարել է Չարլին` նշելով, որ ինքը Կենոտաֆին վիրավորելու մտադրություն չի ունեցել: