Իգդիրի համալսարանում կբացվի հայոց լեզվի և գրականության բաժին
Իգդիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է հաջորդ տարի բացել հայոց լեզվի և գրականության բաժին:
Այս մասին, թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է համալսարանի ռեկտոր Իբրահիմ Հաքքը Յըլմազը և ավելացրել, որ լեզուն դասավանդելու համար պայմանագրային հիմունքներով մասնագետներ են հրավիրվելու Հայաստանից կամ Նախիջևանից:
Նշենք, որ հայերենից բացի նախատեսվում է բացել նաև պարսկերենի և ռուսերենի բաժիններ: Հիշյալ համալսարանը գործում է 2008 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան