Թուրքիայի «Գազիքենթ» համալսարանում դասավանդվելու է հայերեն
Թուրքիայի Գազիայնթափ քաղաքի «Գազիքենթ» համալսարանն օտար լեզուների ուսուցման բնագավառում պատրաստվում է նորովի հանդես գալ: Համալսարանի ռեկոտր պրոֆեսոր Իբրահիմ Օզդեմիրի տեղեկացմամբ` իրենք ծրագրում են կամընտրական հիմունքներով հայերեն, քրդերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների դասընթացներ կազմակերպել:
Այդ մասին արդեն իրազեկվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին:
Ըստ թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքի` այդ համալսարանն արժանացել է վարչապետ Էրդողանի ուշադրությանն ու վերջինս նույնիսկ մյուս բուհերի ռեկտորներին կոչ է արել նմանվել է «Գազիքենթ» համալսարանին օտար լեզուների ուսուցման տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան