Նորարարական համագործակցությունը ԱՊՀ տարածաշրջանում
Այսօր անցակցվեց «Նորարարական համագործակցությունն ԱՊՀ տարածքում» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջը։
ՌԳԱ Ժողտնտեսական կանխատեսումների ինստիտուտի գիտատեխնիկական զարգացման կազմակերպչական-տնտեսական խնդիրների կառավարման լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Կոմկովն իր խոսքում նախ նշեց, որ թեև առանձին երկրներում ոլորտի աշխուժացումը նկատելի է, սակայն պարծենալու լուրջ առիթ դեռևս ոչ ոք չունի։
«Բավարար չէ միայն ծրագրերի մշակումն ու ներկայացումը, անհրաժեշտ են ֆինանսավորման միջոցներ դրանք իրականացնելու, ինչպես նաև շուկայում պահանջարկ ձևավորելու և միջազգային շուկայում մրցունակ դարձնելու համար։ Լուրջ արդյունքների համար անհրաժեշտ է ժամանակ և միջոցներ։ Չպեքտ է մոռանալ, որ ԱՊՀ երկրների զարգացումն ու մրցունակությունն անհնար է պատկերացնել առանց նորարարական համագործակցության»,-նշեց Նիկոլայ Կոմկովը։
Երևանից տեսակամուրջի մասնակից, Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացնելով Հայաստանում ոլորտի ներկա վիճակը և կարևորելով համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, նշեց, որ գերակա ճյուղ հայտարարելուց և համապատասխան ծրարգրեր մշակելուց առաջ, նախ պետք է կարևորել երիտասարդ մասնագետների առկայությունը։
«Կարելի է ունենալ նոր և հետաքրքիր բազում ծրագրեր, սակայն առանց երիտասարդ կադրերի ներգրավման և կրթման այս ամենին հասնելը գրեթե անհնար է։ Ինովացիոն միջավայրի զարգացման և մրցունակ լինելու հարցում կարևոր է նաև գործարար միջավայրի աջակցությունը։ Քննարկումներից բացի պետք է ձեռնարկվեն լուրջ քայլեր, եթե մեր քննարկումների գոնե տասը տոկսը կյանքի կոչվեր արդյունքները թերևս ավելի նկատելի կլինեին։ Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հասարակական կազմակերպությունների և ձևավորել նորարական ծրագրերի մշկաման և իրագործման միջավայր»,-նշեց Կարեն Վարդանյանը։
Աստանայի «Ազգային նորարական հիմնադրամ» ԲՄ վարչության նախագահի առաջին տեղակալ Աուելբեկ Թոկժանովը կարևորեց նորարարական համագործակցությունը ԱՊՀ տարածքում և նշեց, որ միայն այս ճանապարհով կարելի է հասնել շոշափելի արդյունքների։
Անդրադառնալով պետական հատվածին` Աուելբեկ Թոկժանովը նշեց, որ նորարարական զարգացումներին հասնելու հարցում չպետք է հույսը դնել միայն պետության աջակցության վրա. անհրաժեշտ են նաև ֆինանսական միջոցների ներգրավման այլընտրանքային տարբերակներ։
Կիևի «Ուկրաինայի գիտական ակումբ» ՀԿ գործադիր տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նատալյա Շուլգանի փոխանցմամբ, նորարաության զարգածման համար նախևառաջ պետք է ,որ պետությունն ու քաղաքացիները հասկանան և գիտակցեն դրա կարևորությունը։
«Տարածաշրջանում կա հսկայական պոտենցիալ, կարևոր խնդիրը դրա ճիշտ և ռացիոնալ կիրառումն է։ Այս հարցում պետք է կարևորել երիտասարդ մասնագետների կրթույթան և վերապատրաստման հարցը։ Նորարաության ձեռքբերումներն այսօր առաջնային նշանակություն ունեն տնտեսության բոլոր ոլորտներում, մասնավորապես առողջապահության և կրթական համակարգերում»,- ասաց Նատալյա Շուլգանը։
Նշենք, որ տեսակամուրջի շրջանակներում քննարկվեցին նոր տեխնոլոգիաների ներդրման և համատեղ նախագծերի իրականացման փոխգործակցությունը, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև գիտատար ճյուղերում կոոպերացիայի հեռանկարները: