Ռեկտորները նաև ամբիոնի վարիչնե՞ր
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների` նաև ամբիոնի վարիչի պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ նամակ է ուղարկել Կրթության և գիտության նախարարին: Այս մասին տեղեկացանք «Ժառանգություն» կուսակցությունից:
Վերոնշյալ նամակը ներկայացնում ենք ստորև:
«Հայտնի է, որ որոշ ռեկտորներ ԲՈՒՀ-երում զբաղեցնում են նաև ամբիոնի վարիչի պաշտոններ: Կարծում եմ սա օրենքի խախտում է:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին.
1.Կրթոււթյան և գիտության նախարարությունն այս խնդիրը երբևիցե քննարկման առարկա դարձրել է, թե՞ ոչ:
2. Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել` այս երեւույթը բացառելու համար:
3. Ի՞նչ փաստեր ունեք այս մասին եւ ո՞ր ԲՈՒՀ-երի ռեկտորներն են չարաշահել իրենց լիազորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան