«Գիտական ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը շատ վաղուց է»
Այսօր անցկացվեց DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) «Գիտական հետազոտությունը Գերմանիայում» խորագրով տեղեկատվական սեմինար, որի ընթացքում Գերմանիայից ժամանած գերմանացի գիտնականները, ինչպես նաև հայ գիտնականները ներկայացրին Գերմանիայում կատարած իրենց գիտական հետազոտությունները, բացահայտումները:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը սեմինարի բացմանն իր ողջյունի խոսքում նշեց, որ այն հնարավորություն կտա երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին, ինչպես նաև ակադեմիական աստիճան ունեցող անձանց` տեղեկանալու Գերմանիայում գիտական հետազոտություն կատարելու բոլոր հնարավորությունների, ինչպես նաև տարբեր գիտահետազոտական այցերի շրջանակներում ֆինանսական օժանդակություններ ստանալու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը կարևորեց նման տեղեկատվական սեմինարների կազմակերպումը և նշեց, որ այն կօգնի Հայաստանի ինստիտուտներին, երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին կոնկրետ ծրագրերի անմիջական մասնակիցները դառնալ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, գիտական ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը շատ վաղուց է, ուղղակի այսօր Հայաստանի և Գերմանիայի գիտության ոլորտի աշխատակիցների համագործակցություն բազմազան է` համատեղ աշխատում են մաթեմատիկայի, աստղագիտության և մի շարք այլ ոլորտների մասնագետները:
Ռ. Մարտիրոսյանը կարևորեց DAAD-ի աջակցությունն և նշեց, որ ամեն տարի DAAD-ն Հայաստանում օժանդակում է 60 ուսանողների, գիտնականների և բուհական վարչական աշխատողների:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան