«ԿԳ նախարարի պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»
«Նախարարի պաշտոնանկության վերաբերյալ տարածված լուրերին` նախարարությունում զարմանքով են վերաբերվում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է իր աշխատանքները պլանավորված ծավալով և տեմպով»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ հայաստանյան լրատվամիջոցներից մեկում լուրեր էին տարածվել այն մասին, թե շուտով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան