Ադրբեջանը ահաբեկչական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը Ադրբեջանին ներառել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների ցանկում:
Այս մասին հաղորդում է «Վեստի.ազ» էլեկտրոնային պարբերականը` հղում անելով rosinvest.com-ին:
Աղբյուրի փոխանցմամբ ՌԴ արտգործնախարարությունը, մոտ 4 մլրդ արժողությամբ, իր արտասահմանյան գույքի ապահովագրման եռամյա մրցույթ է հայտարարել:
Ըստ այդմ ՌԴ ԱԳՆ-ն ցանկանում է ապահովագրել իր ունեցվածքը օդանավերի, զրահատեխնիկայի հարձակումներից, ամբոխի հնարավոր հարձակումներից:
Նախատեսվում է նաև ապահովագրել առանձին դեսպանատներ առավել վտանգավոր գոտիներում, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Չերնոգորիան, Իսպանիան, Թուրքիան և Եգիպտոսը: