Ամենահետաքրքիր և քննարկվող նյութերի տասնյակն ըստ Twitter-ի
Twitter – ը հրապարակել է 2010 թվականին ամենից շատ քննարկվող թեմաների տասնյակը:
British Petroleum ընկերության նավթահորի վթարից Մեքսիկական ծոցում շուրջ 206 մլն գալոն նավթի արտանետման թեման ճանաչվել է ամենագլխավոր և քննարկվող նյութը:
Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան հանրապետությունում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է: Երրորդ հորիզոնականում երգիչ Ջասթին Բիբեռի մասին նյութերն են:
Տասնյակ եզրափակում է ութոտնուկ Պաուլը:
Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն, WikiLeaks-ը տասնյակում տեղ չի զբաղեցրել:
Ավելի վաղ , սակայն, օգտագործողները Twitter -ի աշխատակազմին մեղադրել են այն հարցում, որ վերջինս միտումնավոր անտեսել է այն և չի ընդգրկվել քննարկվող թեմաների տասնյակում քաղաքական պատճառներով:
Այնուամենայնիվ, ըստ այլ աղբյուրների 2010-ի ամենաքննարկվող անձանց ցուցակում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը 4-րդ տեղում է: