Ադրբեջանը թրաֆիքինգի ոլորտում համարվում է մատակարար
Թրաֆիքինգը խոր արմատներ ունի Ադրբեջանում, չնայած նրան, որ տարվա ընթացքում հայտնաբերվել են մարդկանց առևտրի 70 դեպք, այնուամենայնիվ խնդիրը դեռ շարունակում է մնալ հրատապ:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցը Թուրան գործակալության, փոխանցմամբ հավաստիացրել է, որ Ադրբեջանը մարդկանց վաճառքի ոլորտում համարվում է մատակարար երկիր:
Աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանի քաղաքացիներին տանում են հիմնականում Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Իրան, Պակիստան, ինչպես նաև Ռուսաստան` հիմնականում սեռական շահագործման նպատակով: