Թյուր մեկնաբանություններ չլինելու համար` ԿԳՆ-ի հայտարարությունը
Հանրությանն իրազեկելու և լրատվամիջոցների որոշ հրապարակումների դիտավորյալ կամ չիմացության արդյունքում թյուր մեկնաբանությունները կանխելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:
ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի 1394-Ն որոշմամբ հաստատվել է «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու» կարգը, որի համաձայն` ՀՀ այն քաղաքացիները, ովքեր սովորում են օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններում, կարող են դիմել և ստանալ տարկետում:
ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի 1503-Ն որոշմամբ սահմանվել են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների վարկանիշային ցանկերի առաջին երկու տասնյակում ընդգրկված հաստատությունները /www.armu.org/ARMU, www.timeshighereducation.co.uk, Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիա/: ՀՀ կառավարության կողմից կանոնակարգվել է այն քաղաքացիների տարկետման իրավունքը, ովքեր սովորում են տվյալ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 2-րդ կետը սահմանում է. «Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից»: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր սովորում են հանրակրթական և նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում, սակայն լրացել է նրանց 18 տարին, տարկետման իրավունք տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Վերջինս նպատակ ունի զորակոչային տարիքում գտնվող անձանց հնարավորություն տալ ավարտելու հանրակրթական ուսումնական հաստատությունը, ստանալ ատեստատ, որից հետո մեկնել զինծառայության:
ԿԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգ են մտել վերոնշյալ իրավունքից օգտվող երեք քաղաքացիներին տարկետում տալու վերաբերյալ որոշումների նախագծերը:
Տվյալ գործընթացն իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխատանքային սերտ համագործակցության մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան