Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է
2010 թ. դեկտեմբերի 15-ին հրապարակվեց ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման ցուցակը: Նոյեմբերի 17-ին հրապարակված տարբերակի համեմատությամբ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը:
Վարկանշային սանդղակում առաջատարն աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, իսկ երրորդ տեղում ընթանում է Գերմանիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունվարի 12-ին:
1. Իսպանիա-1887 (միավոր)
2. Հոլանդիա-1723
3. Գերմանիա-1485
4. Բրազիլիա-1446
5. Արգենտինա-1338
6. Անգլիա-1195
7. Ուրուգվայ-1152
8. Պորտուգալիա-1090
9. Եգիպտոս-1078
10. Խորվաթիա-1075
13. Ռուսաստան-982
20. Սլովակիա-854
34. Ուկրաինա-702
36. Իռլանդիա-681
38. Բելառուս-660
55. Լիտվա-532
60. ՀԱՅԱՍՏԱՆ-515
73. Վրաստան-449
76. Մակեդոնիա-441
78. Լատվիա-440
82. Էստոնիա-426
84. Մոլդովա-411
98. Ադրբեջան-343
109. Ուզբեկստան-275
135. Թուրքմենստան-173
138. Ղազախստան-154
145. Տաջիկստան-126
174. Ղրղզստան-50
202. Անդորրա-2
Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան