Facebook-ի հիմնադիրը` «Տարվա մարդ»
2010թ-ին ակտիվ գործունեության համար Facebook –ի հիմնադիր 26-ամյա Մարկ Ցուկերբերգը, ըստ Times ամսագրի, արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը:
Facebook -ը 2010թ. գրանցել է օգտագործողների զգալի աճ, բարելավել է անձնական տվյալների պաշտպանության համակարգն ու կատարել մի շարք նորամուծություններ:
Բացի այդ` Facebook-ը ողջ տարվա ընթացքում եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Times-ն 1920 թվականից սկսած ամեն տարի այս կոչմանն է արժանացնում այն մարդկանց, ովքեր տարվա ընթացքում առավել շատ ազդեցություն ու ձեռքբերումներ են ունենում այս կամ այն ոլորտում:
Նախորդ տարիներին Times ամսագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Տարվա մարդ» կոչմանն է արժանացել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին ու Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին:
2010-ի «Տարվա մարդ» ցանկում նշվում էր նաև փոփ-երգչուհի Լեդի Գագայի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի, «Ավատարի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի, Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի անունները: Ցուկերբերգի հիմնական մրցակիցը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն էր:
Հիշեցնենք, որ 2007 թվականին այս անվանակարգում հաղթող էր ճանաչվել Վլադիմիր Պուտինը, 2008-ին` Բարաք Օբաման, 2009-ին` Բեն Բերնանկեն: