Պաշտոնապես բացվել է «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակը
Այսօր Սայաթ-Նովա 40/1 հասցեում պաշտոնապես բացվեց «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակը: Պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ոլորտի մասնագետներ:
«Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի փոխանցմամբ, նոր` ժամանակակից գրասենյակի բացումը, նոր որակ կհաղորդի հաճախորդների սպասարկմանը՝ ստեղծելով բոլոր պայմանները ծառայություններին մանրամասն ծանոթանալու և դրանք փորձարկելու համար:
Նշենք, որ «Ucom»-ը հիմնադրվել է 2007թ-ին: Ընկերությունը տրամադրում է ավանդական և գերժամանակակից որակյալ ծառայություններ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Մեկ ընդհանուր մալուխով առաջարկում է հեռահաղորդակցության 3 բազմաֆունկցիոնալ ծառայություններ՝ ինտերնետ, IP հեռուստատեսություն և նոր սերնդի թվային հեռախոսակապ: