Դատախազությունը բողոքարկել է Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի վճիռը
Մեծ Բրիտանիայում դատախազությունը բողոքարկել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը:
Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ» հեռուստաընկերությունը:
Երեկ կայացած դատական նիստի ժամանակ Լոնդոնի Վեստմիստեր մագիստրատական դատարանը որոշել էր մոտ 350 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին: Դատարանի որոշման համաձայն, Ասանժին իրավունք չի տրվում բացակայել երկրից ու մինչև հաջորդ դատական նիստը, որը նախատեսված է հունվարի 11-ին, ավստրալացին պարտավորվում է ամեն օր ներկայանալ Լոնդոնի համապատասխան ոստիկանական բաժանմունք:
Ներկայումս դատարանը 48 ժամվա ընթացքում հայտարարելու է դատախազության հայցի բավարարման կամ մերժման մասին որոշումը: Ասանժի ազատ կարձակվի, դատախազության հայցի մերժման և գրավի գումարը փոխանցման դեպքում:
Տեղեկատվության համաձայն, Ասախնժի փաստաբան Մարկ Սթիվենսն հայտարարել է, թե գրավի գումարի տրամադրման հարցում օժանդակելու պատրաստակամություն են հայտնել մի շարք գործարարներ և ամենայն հավանականությամբ, ֆինանսական խնդիրներ չեն ծագի ազատ արձակման համար: