Վիկ Դարչինյան. «Անհամբերությամբ եմ սպասում Պերեսի հետ մենամարտին»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մեկնաբանել է Աբներ Մարեսից թեթևքաշային կարգում կրած պարտությունը:
«Մենք հիանալի մենամարտ անցկացրեցինք, և ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կրկին կկարողանանք հանդիպել: Կարծում եմ` Աբները շատ բանով նման է ինձ. ռիսկի է դիմում հանուն հանդիսատեսի: Մեր երկրպագուները չեն ցանկանում, որ ցածր որակի մենամարտեր անցկացնենք, ինչպես անում են ուրիշ շատ բռնցքամարտիկներ: Մենք այստեղ ենք հանուն մեր երկրպագուների և առանց նրանց ոչ մի տեղ չէինք կարող լինել:
Անհամբերությամբ եմ սպասում Պերեսի հետ մենամարտին: Գիտեմ, որ դա իսկական պատերազմ կլինի, գիտեմ նաև, որ թույլ չեմ տա նույն սխալները և իմ ճակատագրի հարցը չեմ թողնի մրցավարներին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի լավ կատարեմ իմ աշխատանքը»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան